Նոյեմբերյանում 17-ամյա երիտասարդը 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամով գնումներ է կատարել և ձերբակալվել

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նոյեմբերյանի խանութներից մեկում գնումներ կատարած երիտասարդը վճարել է 10 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամով, ապա ստացել է մանրը և հեռացել:

Վաճառողից ընդունվել է հաղորդում. նա ներկայացրել է կեղծ թղթադրամը:

Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի կենտրոնական զբոսայգում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Ջուջևանի բնակիչ 17-ամյա երիտասարդը խոստովանել է կեղծ թղթադրամ իրացնելու փաստը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

Related posts

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում