Նոկաուտից 11 օր անց մահացել է Արեստ Սահակյանը

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվ ածի պատճառով 11 օր կոմայի մեջ անցկացնելուց հետո: Ինչպես հայտնում է Life.ru-ն, մարզիկի մահվան մասին ինստագրամյան իր էջում հայտնել է նրա քույրը: Բռնցքամարտիկը ճակատագրական հարվածը ստացել էր Տոլյատիում անցկացվող «Նոկաուտի արքաները» մրցաշարի ժամանակ: Մրցումների ժամանակ, որոնք անցկացվել են դեկտեմբերի 26-ին, Սահակյանը մրցակցից հարված է ստացել գլխին, ինչի հետևանքով կոմայի մեջ է ընկել: Բժիշկները նրա մոտ գլխուղեղի այտուց են ախտորոշել և չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա