Նիցցայում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ BFMTV ալիքին հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:00-ին:

Տաս րոպե անց հանցագործին հաջողվել է բռնել: Նա վիրավոր է:

Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ենթադրում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտարարել է, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ը կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ:

Reuters գործակալության հաղորդմամբ` առնվազն 3 մարդ է զոհվել հարձակման հետևանքով:

Ոստիկանության աղբյուրները նշում են, որ հարձակման ընթացքում մի կնոջ գլխատել են:
Այս մասին լրագրողներին փոխանցել է «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պեն:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

 

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում