Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր:

Ներկայացվել են գործընթացում առկա հիմնական խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Նշվել է, որ իրականացվող աշխատանքների նպատակն է ունենալ ապրանքի հետագծելիության համակարգ բոլոր փուլերում՝ արտադրողից, ներմուծողից մինչև սպառող: Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները՝ համակարգը լավարկելու և նախատեսված նպատակներին հասնելու համար:

Related posts

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ