Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպմանը և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Related posts

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում