Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
«Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20.00 -ին ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
ԶԼՄ-ները և ՀԿ-ները մինչև հունիսի 27-ը՝ ժամը 12.00-ն կարող են իրենց հարցն ուղարկել press@gov.am էլ. փոստին:
Հարցուպատասխանը կտևի մոտ 2 ժամ»,- գրել է վարչապետը:

Related posts

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել