Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով շարունակական ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք անշեղորեն զարգանում են Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների շարունակական խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կայունության և բարգավաճման համատեքստում: Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության»:

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը