Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին Անկախության տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Այս տարի Հայաստանը և Արգենտինան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30- ամյակը, որը լավ առիթ է համատեղ ձեռքբերումներն արժևորելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար։

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը համատեղ աշխատելու Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ։

Լիահույս եմ, որ կկարողանանք ձևավորել առավել հավակնոտ, փոխշահավետ օրակարգ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում