Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական այցով Լիտվա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք: Այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա հենց տեսանք նախորդ տարվա աշնանը։ Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց նաև Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն և դա շատ կարևոր է:

Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, և դրա գագաթանակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական»,- ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ընթանում է վարչապետի հանդիպումը Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝…

Опубликовано Mané Gevorgyan Воскресенье, 3 октября 2021 г.

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն