Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Եկատերինբուրգ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Հիշեցնենք՝ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Related posts

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի