Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում:
«ԶԼՄ-ները և ՀԿ-ներն այսօր մինչև ժամը 20.00-ը կարող են իրենց հարցերն ուղարկել press@gov.am էլ. փոստին: ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց:
Հարցուպատասխանի մոտավոր տևողությունը՝ 2 ժամ»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ