Ներքին կառավարման հարցերին նվիրված աշխատաժողով` Արդարադատության նախարարության և ենթակա մարմինների ու կազմակերպությունների միջև

Արդարադատության նախարարության աշխատակազմը և նախարարության համակարգման ներքո գտնվող մարմիններն ու կազմակերպությունները անցկացրել են նախարարարության ներքին կառավարման հարցերին նվիրված աշխատաժողով:
Աշխատաժողովին բացման խոսքում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարևորել է նման հանդիպումների իրականացումը նախարարության կարողությունների զարգացման տեսանկյունից ներքին աշխատակարգային հարցերը առավել արդյունավետ լուծելու համար:
Աշխատաժողովի ընթացքում «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից ներգրավված փորձագիտական թիմը ներկայացրել է նախարարության ներքին կառավարման մեխանիզմները կատարելագործելուն ուղղված առաջարկները, որոնց շուրջ տեղի է ունեցել բովանդակալից և արդյունավետ քննարկում:
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ` «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից՝ «Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել