Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 140 մարդ է զոհվել

Հնդկաստանի և Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Նեպալում առնվազն 140 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Կան անհետ կորածներ, որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են, քանի որ լեռնային մի շարք շրջանների հետ հաղորդակցությունը խաթարվել է:

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ըստ ականատեսների՝ Նյու Դելիում և Հնդկաստանի այլ քաղաքներում ևս ուժեղ ցնցումներ են եղել։

Related posts

Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար

«Նավթային անձրև» Մոսկվայի արվարձաններում. ՆՎԳ-ի վրա աննախադեպ հարձակման հետևանքները

Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ