ՆԳ նախարարությունը ներկայացրել է՝ ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանվածները Հայաստանի քաղաքացիություն ստանալ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։

Այս մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից:

Դրա համար անհրաժեշտ է՝

  • Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ,
  • գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։

Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։

Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է