ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Տառերի պուրակ հուշարձանի մոտ տեղի ունեցած ավտովթարից

Հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ 

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին՝ Տառերի պուրակի մոտակայքում, բախվել են Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող 531 համարի  GAZelle (վարորդ՝ Դ․ Մ․, ծնված 1965 թ․), Opel (վարորդ՝ Ս․ Տ․) և VAZ մակնիշների (վարորդ՝ Ա․ Ջ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա 10 տուժած։

Փրկարարները GAZel մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 2 տուժածի, վարորդ Դ․ Մ․-ին (ծնված 1965 թ․) և երկու ուղևորի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, այնուհետև տուժած Շ․ Ս․-ին փրկարարները ուղեկցել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են GAZel մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության աշխատակիցների հետ տուժածներին տեղում ցուցաբերել առաջին օգնություն։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան