ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Հասարակական կարգի պահպանումն ու հանրային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության ամենօրյա աշխատանքի առանցքում են։ Այդ համատեքստում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հատուկ միջոցառումներ։

Միջոցառումների նպատակը հանցավոր հակումներ ունեցող անձանց և նրանց հնարավոր հավաքատեղիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն ու ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերքի և թմրամիջոցների դուրսբերումն է։

Տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացված շրջայցերի և ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող շուրջ 150 անձ։

Թիրախային միջոցառումներն արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք-զինամթերք։

Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակելու է արժանանալ ՆԳՆ ոստիկանության հասցեական արձագանքին։

Հանցավոր դրսևորումների կանխման և հակազդման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները պարբերական են։

 

Related posts

Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան

TRIPP նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև

Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար