ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Բացի դրանից՝ հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ պարտադիր է։ Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Related posts

Տիրանայում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան