ՆԳՆ ոստիկանության պետն ու ՈԶ հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը հոկտեմբերի 18-ին այցելել են Սյունիքի մարզ։

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից, նրանք եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

Այցի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում, որին ներկա էր նաև օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը:

Քննարկվել են անցած 9 ամիսների ընթացքում մարզում օպերատիվ գործունեության, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։

Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ։

Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության պետն անդրադարձել է առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։

Related posts

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ. Լևոն Ազիզյան

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ