ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը աշխատանքային այցով Ռիգայում էր

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-20-ը աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում էր։

Լատվիայի պետական ոստիկանությունում պատվիրակության անդամներին ներկայացվել են համակարգի կառուցվածքային բարեփոխումները, Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և ենթակա ստորաբաժանումների գործառույթները։

Պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի տարածաշրջանի վարչության Քրեական ոստիկանության և Յուրմալայի ոստիկանության բաժիններ, ծանոթացել նրանց գործառույթներին։

Ոստիկանության պետական քոլեջում պատվիրակության անդամներին ներկայացվել են ծառայողների կրթության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև Ներքին անվտանգության ակադեմիայի և Քննիչների կրթական կենտրոնի գործունեության մանրամասներ։

Քննարկվել են երկու պետություններում անդրազգային հանցավորության, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:

Related posts

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

1 զոհ, 1 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Մայիսյանում