Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություն է տարածել Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու առնչությամբ:

«Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է նա։

Related posts

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Իլոն Մասկի հետ կնքված պետական պայմանագրերը և սուբսիդիաները գնահատում կանցնեն. Թրամփ

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր