Նարեկ Մկրտչյանն ազատվել է ԱՍՀ նախարարի պաշտոնից և նշանակվել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահը համանագիր է ստորագրել՝ համաձայն որի ԱՍՀ նախարար նարեկ Մկրտչյանն ազատվել է պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Նարեկ Մկրտչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Նարեկ Մկրտչյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- նշված է հրամանագրում:

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է