ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico

Առանցքային հարցերից մեկը, որը քննարկվելու է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում, Ուկրաինային ռազմական օգնության հարցն է՝ հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու հնարավորությունը: Սպասվում է, որ այդ մասին կհայտարարվի դաշինքի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հաջորդ ամիս Անկարայում:

Պարբերականի տեղեկություններով՝ անցյալ ամիս Գերմանիայի կողմից առաջ քաշված առաջարկը նախատեսում է նոր մեխանիզմի ստեղծում, որն ուղղված է Ուկրաինայի ֆինանսավորման թափանցիկության բարձրացմանը:

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից

Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից