ՆԱՏՕ-ի դաշնակիցները ևս մեկ տարով երկարաձգում են Ստոլտենբերգի պաշտոնավարումը

ՆԱՏՕ-ի դաշնակիցները որոշել են երկարաձգել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարումը ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ Որոշումը կհաստատվի ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կայանալիք գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «դաշնակիցները շնորհակալություն են հայտնել գլխավոր քարտուղարին նրա առաջնորդության և նվիրվածության համար, որը կարևոր դեր է ունեցել աննախադեպ անվտանգության մարտահրավերների պայմաններում անդրատլանտյան միասնության պահպանման համար»։ «Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը՝ երկարաձգելու իմ լիազորությունները գլխավոր քարտուղարի պաշտոնում: Տրանսատլանտյան կապը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև ապահովում է մեր ազատությունն ու անվտանգությունը մոտ 75 տարի, և ավելի վտանգավոր աշխարհում մեր մեծ դաշինքը շատ ավելի կարևոր է, քան երբևէ»,- հայտարարել է Ստոլտենբերգը։ Հավելենք, որ Ստոլտենբերգի պաշտոնավարման երկրորդ ժամկետը պետք է ավարտվեր 2022 թվականի սեպտեմբերին, սակայն մեկ տարով երկարաձգվել էր Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի պատճառով։

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը