ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հարցով որոշում չեն կայացրել

ՆԱՏՕ-ի անդամ 30 պետությունների արտաքին գործերի նախարարները Աֆղանստանից զորքերի դուրսբերման հարցով որոշում չեն կայացրել: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով Բրյուսելյան նիստի արդյունքները:

«Այսօր մենք վերջնական որոշում չենք կայացրել, սակայն որոշել ենք, որ կապահովենք մեր զորքերի անվտանգությունը»,- ընդգծել է նա:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում