Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր: «Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ: Հորդորում ենք՝
• չբացել կցված ֆայլերը
• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
• անմիջապես ջնջել նման նամակները: Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից: Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- ասված է հաղորդագրությունում։