Նախաքննական ու դատաքննական հակասող ցուցմունքներ

Այսօր ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Մարմաշեն համայնքում 2020 թ.-ի մայիսի 27-ին վահրամաբերդցի 21-ամյա Զարզանդ Մանուկյանի սպանության գործով դատական նիստը : Ամբաստանյալի իրավապաշտպանը նիստը սկսվելուն պես ներկայացրեց երկու միջնորդություն՝ նախորդ նիստում ի հայտ եկած տեսագրության հրապարակման ու ըստ այդմ վկաների հարցաքննությունը շարունակել տեսագրության հիման վրա: Տուժող կողմը չառարկեց՝ թողնելով դատավորի հայեցողությանը: Դատավորն էլ մերժեց միջնորդությունը: Վկաների հարցաքննությունը շարունակվեց հակասություններով:Վկա Կարեն Մարտիրոսյանը եւս դատարանում հայտնեց, որ իր նախաքննական ցուցմունքների հետ հիմա համաձայն չէ: Տուժողի իրավահաջորդ Հեղինե Մանուկյանի խոսքով՝ հետեւողական է լինելու վկաների կողմից նախաքննության ընթացքում տրված կեղծ ցուցմունքների համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 21-ին:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան