Նախատեսվում է վերականգնել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Հաղպատ վանական համալիրի վնասված հատվածները

Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ և իր համապատասխան որոշման փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարությանը 2022 թվականի պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 79,938.1 հազար դրամ գումարի շրջանակում, որից 68,881.4 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Վերաբաշխումը կատարվում է հուշարձանների վերականգնման համար. նախատեսվում է վերականգնել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Հաղպատ վանական համալիրի վնասված հատվածները:

Related posts

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր

«Իրավիճակը վերահսկողության տակ է». ՌԴ իշխանությունները՝ Սիբիրում ժանտախտի բռնկման մասին հաղորդագրություններից հետո

Խուդաթյանը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները