Նախագծի մանրամասներին ծանոթանալուց հետո կարող ենք հասկանալ, թե ինչպես է Թրամփի ուղին գործնականում գործելու. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, որ ռուսական կողմը հասկանում է Թրամփի ուղին, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հակասական հայտարարությունները։

«Մենք կկարողանանք վերջնականապես պատկերացում կազմել, թե ինչպես է այս տրանսպորտային ուղին գործնականում գործելու, երբ ծանոթանանք նախագծի կոնկրետ մանրամասներին։ Դա դեռ տեղի չի ունեցել»,- ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ միջազգային պայմանագրի համաձայն՝ ռուս սահմանապահներն ապահովում են սահմանների պաշտպանությունն այնտեղ, որտեղով կանցնի նշված երթուղին։

Related posts

Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ