Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 16-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել նորաբաց ցուցադրություններին: Շրջայցի ընթացքում թանգարանի տնօրենը Հանրապետության նախագահին է ներկայացրել ներկայումս Թանգարանի կողմից իրականացվող միջոցառումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ Վահագն Խաչատուրյանը շրջել է ցուցասրահներում և ծանոթացել հայ հին և միջնադարյան մշակութային կոթողների, ինչպես նաև դասական ու ժամանակակից ստեղծագործողների ցուցադրություններին՝ Մարտիրոս Սարյանի նախկինում չցուցադրված գրաֆիկական աշխատանքներին, Հակոբ Գյուրջյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Գառզուի, Կամո Նիգարյանի և այլ հեղինակների աշխատանքներին:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան