Նախագահի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ներսիսյանին ու Ելենա Առաքելյանին վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արմեն Ներսիսյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-94 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ելենա Առաքելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

Related posts

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը