Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանա Դալլաքյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք կարդարացնեն իրենց նկատմամբ վստահությունն ու բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները:

Related posts

ՀՀ-ն ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը. Արմեն Ղազարյանը՝ ՄԱԿ-ի կոնգրեսում

Քննարկվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցեր

Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ