Մրցույթ Շիրակի մարզում՝ 268 թափուր պաշտոնների համար

93 թափուր պաշտոն՝ Արթիկի համայնքապետարանում, 75-ը՝ Ախուրյանում, 55-ը՝ Աշոցքում եւ 45-ը՝ Ամասիայում. հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 31-ը մարզի 4 համայնքներում կայանալու են համայնքային ծառայության 268 թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները։ Այժմ ընթացքի մեջ են անձնական գործերի ընդունման աշխատանքները։ Նշենք, որ այս մասին իրազեկում կատարվել է օրենքի պահանջին համաձայն. նշում է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը:

 

Related posts

Շիրակի համայնքապետարաններից մեկի աշխատակիցը խարդախությամբ հափշտակել է շուրջ 50 մլն դրամ

Անչափահասները և երիտասարդները թմրամիջոցների թեստ կհանձնեն մասսայական, թե կամավորության տարբերակով. ՆԳ նախարար

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին