Մոսկվա-Երևան թռիչքի տոմսի գները նորից զգալի բարձրացել են՝ հասնելով մի քանի հարյուր հազար դրամի

Դոնի Ռոստովում ստեղծված իրավիճակի ֆոնին կրկին կտրուկ բարձրացել են Մոսկվա-Երևան թռիչքների տոմսերի գները։

Iravaban.net-ի դիտարկած մի քանի կայքերում, այսօր՝ հունիսի 24-ին և վաղը՝ հունիսի 25-ին, նախատեսված թռիչքների տոմսերի գները սկսվում են շուրջ 20․000 ռուբլուց, որը մոտավորապես համարժեք է 90.000 դրամին։

Հիշեցնենք, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաև նախորդ տարի՝ սեպտեմբերին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել։ Այդ ժամանակ մեկ ուղղությամբ տոմսի գինը շուրջ 1 մլն դրամի էր հասել։

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է