Մոսկվան ՌԴ կազմում ներառվելիք տարածքներին հարվածները կդիտարկի որպես ագրեսիա Ռուսաստանի դեմ. Կրեմլ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ուկրաինական հնարավոր հարվածներն այն տարածքներին, որոնք կդառնան Ռուսաստանի Դաշնության մաս, կդիտարկի որպես ագրեսիայի ակտ Ռուսաստանի դեմ, գրում է interfax.ru-ն։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչպես է Ռուսաստանը դիտարկելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող նոր տարածքների ուղղությամբ հնարավոր հարվածները. դա կդիտարկվի որպես Ռուսաստանի դեմ ագրեսիա համապատասխան պատասխանո՞վ, թե՞ դա կլինի այլ բան։

«Ոչ, այլ բան չի լինի»,- ասել է Պեսկովը։

Սեպտեմբերի 23-ից 27-ը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեներ են անցկացվել։ ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է մարդկանց 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը։

Պուտինը սեպտեմբերի 30-ին Կրեմլում կմասնակցի Ռուսաստանին նոր տարածքների միացման մասին պայմանագրերի ստորագրման արարողությանը:

Related posts

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ

Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար