Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ՝ հաշվի առնելով հայտարարված նպատակները. Վերշինին

Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ առանց որևէ նախապայմանի՝ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Նա հավելել է, թե մինչ օրս հենց Կիևն է Վաշինգտոնի և Բրյուսելի գլխավորությամբ խաթարել բանակցային գործընթացը։

«Մենք արդեն ասել ենք, որ պատրաստ կլինենք բանակցել՝ սակայն միայն հաշվի առնելով առկա իրողությունները և այն նպատակները, որոնց մասին արդեն հայտարարել ենք»,- նշել է Վերշինինը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր են արդյոք բանակցությունները ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք՝ փոխարտգործնախարարը շեշտել է՝ դա Մոսկվայից չէ կախված:

Related posts

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի