Մոսկվան ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի որոշումը՝ սկսել խաղաղության բանակցությունների գործընթացը․ Պեսկով

Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ սկսելու խաղաղ բանակցությունների գործընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հասկանալի է, որ այս գործընթացը շատ երկար է, բայց առաջընթացը դեպի նման փաստաթղթի կնքումը ինքնին դրական փաստ է և ողջունելի»,- ասել է Պեսկովը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ՝ 4,5 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան