Մոսկվան նպատակաուղղված աշխատանք է տանում Բաքու-Երևան խաղաղության պայմանագրի կնքման, հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման ուղղությամբ. ՌԴ ԳՇ պետ

Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն կայունացման հստակ միտում ունի։ Այս մասին այսօր Մոսկվայում ճեպազրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Ճեպազրույցը նվիրված էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2023 թվականի գործունեության արդյունքներին։

«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ոլորտում նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման ուղղությամբ»,- ասել է Գերասիմովը

Related posts

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է

Ոչ մեկը չպետք է իրեն վեր դասի օրենքից՝ անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից. ԱԺ նախագահի ուղերձը