Մոսկվան Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում միանշանակ աջակցում է Սերբիային․ Պեսկով

Չճանաչված Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը միանշանակ աջակցում է Սերբիային։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան անհիմն է համարում Կոսովոյի իշխանությունների պահանջները սերբերի նկատմամբ, որոնք բնակվում են երկրամասի հյուսիսում։ Կրեմլի խոսնակը կարծիք է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը ճանաչած արևմտյան երկրները պետք է Պրիշտինայի իշխանություններին հետ պահեն չմտածված քայլերից։

Պեսկովը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Սերբիայի անդամակցության հարց օրակարգում չկա։ «Օրակարգում նման հարց չկա։ Սերբիայի հետ մեզ միավորում են դաշնակցային, շատ անկեղծ և խոր հարաբերություններ, և դրանք, անշուշտ, պետք է զարգանան։ Թե ապագայում արդյոք կլինի՞ նման հարց՝ այժմ չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը։

Related posts

Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ