Մոսկվան ամեն ինչ ճիշտ է անում. Պուտինը՝ Ուկրաինայում ռազմական գործողության մասին

ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ուկրաինայում պատերազմին մասնակցած ուսանողների հետ։ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ կրկնել է՝ Ռուսաստանը սկսել է ռազմական գործողությունները՝ պաշտպանելու իր շահերը: «Մոսկվան ամեն ինչ ճիշտ է անում: Հասնելու ենք մեր նպատակներին»,- պնդել է Կրեմլի ղեկավարը:

Նրա խոսքով՝ հակամարտության գոտում ռուսական կողմից ավելի քան 600 հազար մարդ կա: «Հարավում, հյուսիսում, բոլոր ուղղություններում դանդաղ առաջընթաց կա, հակագրոհները հետ են մղվում»,- հավելել է Պուտինը:

ՌԴ նախագահն անդրադարձել է օրերս Ил-76-ի կործանմանը, որը, ռուսական կողմի տվյալով, ուկրաինացի գերիների էր տեղափոխում: Ինքնաթիռի խոցման համար նա մեղադրել է Կիևին:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին