Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար կլինի․ Պեսկով

Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչին հարցրել են, թե Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին։ «Մենք դեռ չգիտենք՝ ինչ անհրաժեշտություն կառաջանա։ Մեր խաղաղապահները մատուցել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները և ջանքեր են գործադրել՝ օգնելու այդ մարդկանց հեռանալ վտանգավոր տարածքներից»,- արձագանքել է մամուլի քարտուղարը։

«Մենք ելնում ենք նրանից, որ այժմ կսկսվի կայուն հրադադարի շրջան, պայմաններ կստեղծվեն տեղահանվածների` իրենց բնակության վայրեր վերադառնալու համար»,- ասել է Պեսկովը։

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից