Մոսկվայում hայկական համարանիշերով Range Rover-ը թռել է մայթ ու մահվան ելքով վրաերթի ենթարկել կնոջը. լրատվամիջոցներ

Մոսկվայում ծ ամենագնացը դուրս է թռել մայթ և վրաերթի ենթարկել մի կնոջ: Այս մասին հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։

Վթարը տեղի է ունեցել Դմիտրովսկի մայրուղու մոտ՝ Դուբնինսկի անցուղու հետ խաչմերուկի մոտ։ Հայկական համարանիշերով Range Rover մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել մայթ, որտեղ վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Վթարի հետևանքով կինը տեղում մահացել է։ Ինքը՝ 48-ամյա վարորդ Աշոտ Մելիքյանը, չի տուժել։ Վթարի պահին մեքենան շրջվել է:Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու հրշեջ ջոկատը։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին