Մոսկվայում տեղի է ունեցել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վերջին հրաժեշտը

Մոսկվայում տեղի է ունեցել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վերջին հրաժեշտը: Նա մահացել է փետրվարի 16-ին՝ Յամալ-Նենեցյան Ինքնավար Մարզի «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի գաղութում։ Մահվան եզրակացության մեջ ասվում է, որ ընդդիմադիրը մահացել է բնական պատճառներով։ Քաղաքական գործչի աճյունը ամփոփվեց Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը:

Վաղ առավոտից Մարյինոյի շրջանում Բորիսովյան գերեզմանատան տարածքը հսկվել է ոստիկանության կողմից, հարակից շրջանները շրջափակվել են մետաղական ցանկապատերով:

Նավալնիին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ հերթ է գոյացել, նրանց թվում են նաև ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Կոմս Լամբսդորֆը, Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին և Եվրամիության մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ:

Related posts

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան

Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան

Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել