Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Սադովոդ» շուկայում երկրորդ աստիճանի հրդեհ է բռնկվել, որի հետևանքով երկու մարդ է տուժել, նրանց օգնություն է ցուցաբերվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։

Հրդեհը մարելուն ներգրավված է ավելի քան 100 հոգուց բաղկացած խումբ և 45 միավոր տեխնիկա։ Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հարակից այրվում են սպառողական ապրանքներ։

Նշենք, որ Մոսկվայի օղակաձև ճանապարհի 14-րդ կիլոմետրում գտնվող «Սադովոդը» պատկանում է ադրբեջանական ծագումով գործարարներ Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևսկայա Պլոշչադ» ընկերությանը։

Related posts

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազություն

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ