Մոսկվայում հանդիպել են Արթուր Բաղդասարյանը և Նիկոլայ Պատրուշևը. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, տեղեկացնում են ՀԱՊԿ Ակադեմիայի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցեր, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության արդիական խնդիրներ, նոր իրողությունների լույսի ներքո համագործակցության զարգացման մեխանիզմներն ու ուղղությունները:

Հանդիպման ընթացքում նշվեց զինադադարի հետ կապված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման, անհայտ կորածների վերադարձի, մշակույթային հուշարձանների պահպանման և պաշտպանության կարևորությունը:

Ընդգծվեց հումանիտար, սոցիալ-տնտեսական, գիտահետազոտական ​​և կրթական բնույթի զարգացման ոլորտում համագործակցության կարևորությունը, այդ թվում` ՀՀ-ում Ռուսաստանի տարածաշրջանային Ակադեմիայի և Ռուսաստանի ու Հայաստանի այլ շահագրգիռ կառույցների շրջանակներում», – նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում