Մոսկվայում կհանդիպեն Իրանի և Ռուսաստանի առաջնորդները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա: Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tasnim գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի առաջնորդները նախատեսում են քննարկել տնտեսական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունները: Պատվիրակության կազմը, որը կուղեկցի Ռայիսիին, դեռ չի հայտարարվել:

Related posts

Իրանական հարվածի հետևանքներն՝ Իսրայելի քաղաքներում

Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին

Թրամփն Իրանին սպառնացել է ավելի լուրջ ողբերգությամբ