Մոսկվայում արևադարձային անձրևներ են, ջրհեղեղներ, կայծակ, կարկուտ

Մի քանի օրվա շոգից հետո Մոսկվան հարվածել են ուժեղ անձրևներն ու քամիները։ Քաղաքում ջրհեղեղներ են, կայծակ, կարկուտ: Ջրի տակ են անցել մեքենաներ, տրամվայներ ու ավտոբուսներ։ Ջուրը ողողել է գետնանցումներն ու կայանատեղիները։ Ջրի մեջ են հայտնվել մետրոյի վագոնները: Ականատեսները հայտնում են, որ ամպրոպի պատճառով «Աերոէքսպրես» գնացքը դեպի «Շերեմետևո» ժամանակավորապես չի գործում։

Բացի այդ, մայրաքաղաքի հյուսիսում տեղացել է խոշոր կարկուտ, իսկ որոշ հատվածներում նկատվել է կայծակ։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ուժեղ անձրևները կշարունակվեն մինչև հաջորդ շաբաթվա կեսը։

Related posts

Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով

Գործադիրը շարունակում է ապահովել քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Ալեն Սիմոնյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել