Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սերգեյ Լավրովն ու Վան Յին հանդիպել են Տաշքենդում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Չինաստանի արտգործնախարար Վան Յին Տաշքենդում Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացած հանդիպմանը նշել են, որ չնայած բարդ աշխարհաքաղաքական իրադրությանը՝ Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Նախարարները դրական են գնահատել ռուս-չինական հարաբերությունները, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ ոչ դյուրին աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել ՇՀԿ գործունեության հիմնական հարցերի, զարգացման հեռանկարների և միջազգային ասպարեզում կառույցի հեղինակության բարձրացման վերաբերյալ:

«Նախարարներն ընդգծել են ՇՀԿ առաջատար դերը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կառուցման գործում, նշել կազմակերպության զգալի կառուցողական ներդրումը Եվրասիայում խաղաղության և կայունության պահպանման, տնտեսական զարգացման ապահովման գործում»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Related posts

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Զարեհ Սինանյանը Մադրիդում մասնակցում է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսին

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը. վարչապետ