Մոսկվայի և Մինսկի մերձեցումը սպառնալիք է․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Ռուսաստանի և Բելառուսի մերձեցումը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Բելառուսի հետագա մերձեցումը Ռուսաստանի հետ սպառնալիք է․ Ռուսաստանն օգտագործում է Բելառուսը՝ մեր պետության դեմ ագրեսիա կառուցելու համար», – ասել է Կուլեբան։

Նշենք, որ Մինսկում Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո Ուկրաինան տեղական ավիաընկերություններին արգելել է թռչել Բելառուսի օդային տարածքով։ Բելառուսի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտգործնախարարությանը և Կիևի որոշումը համարել «քաղաքական»:

Related posts

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը՝ Գորիսում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում

Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը