Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան

Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 60 չվերթ, 52-ը հետաձգվել է ավելի քան երկու ժամով, ավիաընկերությունների և օդանավակայանների ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված և չեղարկված չվերթների ուղևորների հետ։
Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։

«Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի (ՀՀ ժամանակով՝ 11:00) դրությամբ Մոսկվայի շրջանի օդանավակայաններում երկու ժամից ավելի հետաձգվել է 52 չվերթ, չեղարկվել՝ 62 չվերթ: Ավիաընկերությունները և օդանավակայանի մասնագետները աշխատում են հետաձգված և չեղարկված չվերթների ուղևորների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի (ՀՀ ժամանակով՝ 11:00) դրությամբ օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումների պատճառով մայիսի 28-ին 55 ինքնաթիռ շեղվել է այլընտրանքային օդանավակայաններ։

Ռոսավիացիան հիշեցրել է փոխադրողներին, որ չվացուցակի հնարավոր ճշգրտումների համատեքստում կարևոր է, որ փոխադրողները լիովին պահպանեն դաշնային ավիացիոն կանոնները, ներառյալ խմիչքների և սննդի տրամադրումը և հյուրանոցում ուղևորների տեղավորման կազմակերպումը:

«Հակասական հարցերը պետք է լուծվեն հօգուտ ուղևորների»,- ընդգծել են գերատեսչությունում։

Նշենք՝ մեկ գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է 296 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Մոսկվայի բոլոր օդանավակայաններում սահմանափակումները արդեն հանվել են:

Related posts

Ռաֆայել Գրոսսին արտահերթ նիստ կհրավիրի Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ

Մարալիկում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը մեկ անգամ ևս ապացուցեց՝ կրթվելն ունի համախմբող ուժ

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է Kheibar հրթիռներ