Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևով» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 200 չվերթ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, չվերթների հետաձգման պատճառն ուժեղ մառախուղն է:

Ըստ չվացուցակի՝ Մոսկվայի ժամանակով 10.07-ին «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 64 և չեղարկվել է 5 չվերթ, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 60 չվերթ, 14-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» չեղարկել է 15 չվերթ, ևս 51-ը սպասում է թռիչքի:

Մոսկվայում և Մոսկվայի մարզում մառախուղ է ձևավորվել նախօրեին երեկոյան: Հիդրոմետկայանը եղանակային վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարել:

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից